Դոլարը, ռուբլին, եվրոն ու ֆունտն արժևորվել են
18:11, 29 Սեպտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը սեպտեմբերի 29-ին կազմել է 474.57 դրամ: Այն սեպտեմբերի 28-ի համեմատ արժևորվել է 0,54 դրամով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 532.14 դրամ՝ արժևորվել է 0,56 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 616,70 դրամ է՝ սեպտեմբերի 28-ի համեմատ այն արժևորվել է 0.75 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը սեպտեմբերի 29-ին կազմել է 7,51 դրամ` սեպտեմբերի 28-ի համեմատ արժեզրկվել է 0,10 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 291.73 դրամ, ոսկի՝ 20,178.41 դրամ, պլատին` 15,532.42 դրամ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում