Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունը սահմանում է կապիտալի շուկայի կայացման ու զարգացման ֆինանսական գործիքներ

Կառավարությունը սահմանում է կապիտալի շուկայի կայացման ու զարգացման  ֆինանսական 
գործիքներ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը պայմանավորված է Հայաստանում ֆինանսական գործիքների, մասնավորապես` ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայի զարգացման և խթանման անհրաժեշտությամբ։ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի խոսքով՝ օրինագծերի նպատակն է սահմանել ֆինանսական գործիքների, այդ թվում` ածանցյալ ֆինանսական գործիքների հստակ և համապարփակ կարգավորում, որը կնպաստի կապիտալի շուկայի կայացմանն ու հետագա զարգացմանը Հայաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆինանսական գործիքների շարքին են դասվում ֆյուչերսը, ֆորվարդը, օպցիոնը, սվոփը, ռեպոն և նմանատիպ այլ գործարքները: Նման ֆինանսական գործարքների  կիրառումը հնարավորություն կտա ձեռնարկատերերին զսպել իրենց գործունեության հետ կապված տարբեր ռիսկեր (օրինակ՝ կապված արտարժույթի, հումքի գնի, վարկի տոկոսադրույքի և այլ շուկայակա տատանման հետ) և կունենա իր դրական ազդեցությունը Հայաստանի  տնտեսության վրա:

Ածանցյալ ֆինանսական շուկայի զարգացման կարևորագույն բաղադրատարրերից է օտարերկրյա սուբյեկտների ներգրավվումը: Մասնավորապես՝ ակնկալվում է, որ օտարերկրյա խոշոր ֆինանսական կազմակերպությունների հետ ածանցյալ ֆինանսկան գործիքներ կնքելու միջոցով ՀՀ ֆինանսական կազմակերպություններն իրենց հերթին կկարողանան ածանցյալ ֆինանսական գործիքներ առաջարկել ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am