Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Իրանը «լուրջ որոշումներ» կընդունի ԱՄՆ-ի կողմից միջուկային համաձայնագրի չկատարման դեպքում

Իրանը «լուրջ որոշումներ» կընդունի ԱՄՆ-ի կողմից միջուկային համաձայնագրի չկատարման դեպքում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել Է այն «ավելի լուրջ որոշումների» մասին, որոնք նրա երկիրը մտադիր Է կայացնել ԱՄՆ-ի կողմից միջուկային համաձայնագրի պարտավորությունների չկատարման եւ Իրանին մարդատար ինքնաթիռներ վաճառելիս քաղքշուկների դեպքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները Իրան մարդատար Airbus-ների արտահանման թույլատրագիր են տվել, ինչպես նաեւ Boeing կորպորացիային թույլատրել են ինքնաթիռներ վաճառել այդ երկրին:

«Եթե պարզվի, որ ԱՄՆ-ն Իրանին մարդատար ինքնաթիռների վաճառքներ իրականացնելիս խնդիրներ Է ստեղծելու, մենք կընդունենք մեր իրավունքներն ապահովելու ավելի լուրջ որոշումներ»,- Շամխանիի հայտարարությունը մեջբերում Է Tasnim գործակալությունը: 

Նա նաեւ նշել Է, թե այն զգալի փորձը, որն Իրանն ստացել Է միջուկային թեմատիկայի եւ մյուս հարցերի շուրջ բանակցությունների ընթացքում, հուշում Է, որ ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը ինչպես Սիրիայում հրադադարի, այնպես Էլ տնտեսական պատժամիջոցների վերացման հարցում, խաբուսիկ Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am