Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Սիլվիո Բեռլուսկոնին նշում Է 80-ամյա հոբելյանը

Սիլվիո Բեռլուսկոնին նշում Է 80-ամյա հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդիականության իտալացի ամենավառ քաղաքական գործիչներից մեկը, հաջողակ գործարարը, կանանց հայտնի սիրահարը եւ մեծ ընտանիքի գլխավորը՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, սեպտեմբերի 29-ին նշում Է իր 80-ամյա հոբելյանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:    

Կլոր տարեթվի նախաշեմին իտալական շատ թերթեր եւ հանդեսներ լույս են տեսել «Հառաջ, Իտալիա» քաղաքական կուսակցության առաջնորդին նվիրված ծավալուն նյութերով, որը վերջին ժամանակներս չի հայտնվում հանրության առջեւ՝ վերականգնվելով սրտի՝ աորտայի փականի փոխարինման վիրահատությունից հետո: Եվ միայն Chi շաբաթահանդեսում, որը թողարկում Է Բեռլուսկոնիի Finivest խմբի մեջ մտնող Mondadori հրատարակչությունը, լույս Է տեսել քաղաքական գործչի բացառիկ հարցազրույցը: Մյուս զանգվածային լրատվամիջոցներին մերժվել Է այդ հնարավորությունը:   

«Ես երբեք չեմ մտածել տարիքի մասին: Ընդհակառակը, ես միշտ ապրել եմ այնպես, ասես 40 տարեկան եմ, քանի որ այդպես եմ ինձ զգում. ես լի եմ հետաքրքրասիրությամբ, ինչ-որ բան անելու ցանկությամբ: Հետո հանկարծ հայտնվեց հիվանդությունը եւ տեղի ունեցավ վիրահատությունը, ինչից հետո անմիջապես եկավ այն բանի գիտակցումը, որ ես 80-ամյա մարդ եմ»,- խոստովանել Է հոբելյարը Chi-ի գլխավոր խմբագիր Ալֆոնսո Սինիորինիի հետ կայացած զրույցի ժամանակ:  

Բեռլուսկոնիի խոսքով՝ հոբելյանի մեծ տոնակատարություն չի պլանավորվում, եւ իր ծննդյան օրն ինքը կնշի ընտանիքի միջավայրում: «Ոչ մի տոն, միայն ընթրիք իմ հինգ երեխաների հետ: Եվ ես բոլորին խնդրում եմ՝ ինձ ոչ մի նվեր չտան: Իսկ եթե ինչ-որ մեկն իրոք ցանկանում Է դա անել, թող փողը նվիրաբերի բարեգործության»,- ընդգծել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Լուսանկարը`  AFP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am