Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Blackberry-ն որոշեց այլեւս սմարթֆոններ չթողարկել

Blackberry-ն որոշեց այլեւս սմարթֆոններ չթողարկել

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Blackberry կանադական ընկերությունը դադարեցնում Է սմարթֆոնների արտադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության հայտարարության մեջ: Նման որոշման պատճառը դարձել Է Android գործառնական համակարգին անցնելու անհաջող փորձը:

Սպառողների հետաքրքրությունը Blackberry-ի նոր մոդելների նկատմամբ մեծացնելու հույսը չարդարացավ, ընկերության եռամսյակային հասույթը նվազեց 32 տոկոսով:

Blackberry-ն համալրող մասերի մշակումն ու արտադրությունը փոխանցում Է գործընկեր ընկերություններին, մասնավորապես, ինդոնեզական ընկերություններից մեկին: Իսկ բուն ընկերությունում կզբաղվեն ծրագրային ապահովման մշակմամբ եւ IT-ծառայությունների մատուցմամբ:

2000-ական թվականների սկզբին Blackberry-ն սմարթֆոնների շուկայի առաջատարներից մեկն Էր 80 մլրդ դոլարի կապիտալիզացիայով, բայց չկարողացավ մրցակցել iPhone-ի եւ Android պլատֆորմով աշխատող սմարթֆոնների հետ: Ընկերության հեռախոսների պահանջարկը վերջին տարիներին մշտապես նվազել Է: Ներկայում ընկերության կապիտալիզացիան կազմում Է 5,4 մլրդ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am