Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

IT-հսկաները միավորում են ստեղծել արհեստական ինտելեկտի զարգացման համար. The Guardian

IT-հսկաները միավորում են ստեղծել արհեստական ինտելեկտի զարգացման համար. The Guardian

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հինգ IT-ընկերություններ՝ Google-ը, Facebook-ը, Amazon-ը, IBM-ն եւ Microsoft-ը, հայտարարել են արհեստական ինտելեկտի զարգացման համար ոչ առեւտրային գործընկերության ստեղծման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian թերթին:

Նոր կազմակերպությունն ստացել Է «Արհեստական ինտելեկտի ընկերություն՝ հանուն ժողովրդի ու հասարակության բարօրության» անվանումը: Ինչպես նշում Է հրատարակությունը, միավորումը կզբաղվի հետազոտական գործունեությամբ, լավագույն պրակտիկաների առաջմղմամբ եւ տարբեր բնագավառներում հետազոտությունների արդյունքների հրապարակմամբ, ներառյալ Էթիկայի, մարդու եւ արհեստական ինտելեկտի համատեղելիության եւ փոխգործակցության, կիրառվող տեխնոլոգիաների հուսալիության ու կայունության խնդիրները:

Ընդսմին, ինչպես ընդգծում Է թերթը, գործընկերությանը չեն միացել Apple եւ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասքի կողմից հիմնադրված OpenAI ընկերությունները, որոնք զգալի փորձ ունեն արհեստական ինտելեկտի մշակման բնագավառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am