Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Թրամփի կարողությունը մեկ տարում նվազել Է 800 մլն դոլարով՝ կազմելով 3,7 մլրդ դոլար. Forbes

Թրամփի կարողությունը մեկ տարում նվազել Է 800 մլն դոլարով՝ կազմելով 3,7 մլրդ դոլար. Forbes

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի կարողությունը մեկ տարում նվազել Է 800 միլիոն դոլարով՝ կազմելով 3,7 միլիարդ դոլար: Սեպտեմբերի 28-ին այս մասին իր Էլեկտրոնային տարբերակում հայտնել Է Forbes հանդեսը: 

Նրա տվյալների համաձայն՝ մագնատի, որը սեփական շինարարական կայսրությունն ունի, կապիտալի կրճատման պատճառներից մեկը դարձել Է ԱՄՆ-ում, այդ թվում՝ Նյու Յորքում  անշարժ գույքի շուկայի թուլացումը:

Forbes-ն ստուգել Է հանրապետականին պատկանող 28 ակտիվները՝ պարզելով, որ դրանցից 18-ի արժեքը վերջին տարում զգալիորեն իջել Է: Միլիարդատիրոջ ակտիվներից սոսկ յոթն Է ավելացրել գինը:

Թրամփն ինքն ավելի վաղ հայտարարել Է, թե իր կապիտալը գերազանցում Է 10 միլիարդ դոլարը, սակայն փորձագետները քանիցս կասկած են հայտնել՝ պնդելով, որ ձեռնարկատիրոջ կարողությունը շատ ավելի փոքր Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am