Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լևոն Մկրտչյանն ընդունել է եզդիական համայնքի ներկայացուցիչներին

Լևոն Մկրտչյանն ընդունել է եզդիական համայնքի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանի եզդիական համայնքի  ներկայացուցիչներին՝  Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Համայնքի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են  եզդիական համայնքի մտահոգություններն ու առաջարկությունները՝  ազգային փոքրամասնություններ ունեցող ՀՀ դպրոցներում եզդիերենի ուսուցման և մայրենի լեզվի դասագրքերի հրատարակման  վերաբերյալ: Նախարարը խոստացել է բարձրացված բոլոր հարցերը քննարկել ու տալ համաձայնեցված լուծումներ: «Մենք Հայաստանում ապրող  եզդիներին չենք  դիտարկում սոսկ ազգային փոքրամասնության  ներկայացուցիչներ, մենք եզդի ժողովրդի հետ քայլել  ենք  պատմության նույն ճանապարհով, և այդ երթը շարունակվում է»,- իր խոսքում նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունների երեխաներն իրավունք ունեն դպրոցում  մայրենի լեզու սովորել: 

Հանդիպման ընթացքում նշվել է, որ ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտում կազմակերպվել է ազգային փոքրամասնությունների, մասնավորապես եզդիերենի ուսուցիչների վերապատրաստում: Ընդառաջելով  Հայաստանի եզդիների միության առաջարկությանը՝  Լևոն Մկրտչյանը խոստացել է  համայնքի ներկայացուցչին ընդգրկել  ՀՀ ԿԳ նախարարին կից հանրային խորհրդի կազմում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպում կազմակերպել նախարարի,  նախարարության  մասնագետների և եզդի  ուսուցիչների հետ՝  քննարկելու  կրթության բովանդակային  խնդիրները:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am