Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մարտին Սքորսեզեն ֆիլմ Է նկարահանել Ճապոնիայում ճիզվիտ վանականների մասին

Մարտին Սքորսեզեն ֆիլմ Է նկարահանել Ճապոնիայում ճիզվիտ վանականների մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսոր Մարտին Սքորսեզեի «Լռություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որը պատմում Է ճիզվիտ վանականների մասին, տեղի կունենա դեկտեմբերի 23-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Կինոնկարի հերոսները, որոնք դրամայի ժանրում նկարահանվել են ըստ ճապոնացի գրող Սյուսակու Էնդոյի վեպի, պորտուգալացի երկու ճիզվիտ-քարոզիչներ են, որոնք ճանապարհորդում են 17-րդ դարի Ճապոնիայում, գրում Է բրիտանական The Catholic Herald թերթը: Որոնելով իրենց ուսուցչին եւ ցանկանալով տեղի բնակիչներին Քրիստոսի հավատքին բերել, նրանք ենթարկվում են հետապնդումների:

Ֆիլմում նկարահանվել են Էնդրյու Հարֆիլդը, Ադամ Դրայվերը, Լիամ Նիսոնը եւ ուրիշներ: «Կինոպոիսկի» տվյալներով՝ «Լռությունը» ռուսական վարձույթ դուրս կգա հունվարի 12-ին: 

Սքորսեզեի նախորդ՝ «Գայլը Ուոլ-սթրիթից» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում նկարահանվել Է Լեոնարդո դի Կապրիոն, «Օսկար» մրցանակի հինգ անվանակարգ Էր ստացել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am