Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երկաթե նանոմասնիկները կարող են քաղցկեղի դեմ պայքարի միջոց դառնալ. գիտնականներ

Երկաթե նանոմասնիկները կարող են քաղցկեղի դեմ պայքարի միջոց դառնալ. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները պատահաբար հայտնաբերել են, որ երկաթե նանոմասնիկները, որոնք ստեղծվել են որպես դեղ սակավարյունության դեմ, իմունիտետին հարկադրում են ուշադրություն դարձնելու քաղցկեղային բջիջների վրա եւ ոչնչացնելու դրանք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Nature Nanotechnology հանդեսում հրապարակված հոդվածում:

«Մենք խիստ զարմացանք, որ այդ նանոմասնիկները մկան մարմնի ներսում մակրոֆագերին հարկադրեցին գրոհելու քաղցեղային բջիջների վրա: Մենք կարծում ենք, որ այդ նույն եղանակը կգործի նաեւ մարդու օրգանիզմում ուռուցքների բուժման ժամանակ: Մեր շատ գործընկերներ նանոմասնիկները համարում են սոսկ դեղը տեղ հասցնելու միջոց, բայց դրանք կարող են ինքնին  հետաքրքրական ազդեցություններ առաջացնել, որոնք մենք չենք տեսնի, եթե ընդհուպ չուսումնասիրենք դրանք»,- պատմում Է Հայկե Դալդրուփ Լինքը Ստենֆորդի համալսարանից (ԱՄՆ):  

Դալդրուփ Լինքը եւ նրա գործընկերներն այս հայտնագործությունն արել են՝ դեղ մշակելով երկաթե նանոմասնիկների հիմքի վրա, որը սակավարյունությամբ տառապող կամ մեծ քանակությամբ արյուն կորցրած մարդկանց օգնի օրգանիզմում վերականգնելու հեմոգլոբինի մակարդակը: Այդ դեղը՝ Ֆերումոկսիտոլը, վերջերս հավանության Է արժանացել ԱՄՆ-ի առողջապահական մարմնների կողմից, եւ գիտնականներն այն ստուգում Էին հնարավոր կողմնակի ազդեցությունների առկայության առումով:   

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն պատրաստուկն արդեն անվտանգ Է մարդու առողջության համար՝ գիտնականներն առաջարկում են մոտ ժամանակներս կլինիկական հետազոտություններ սկսել քաղցկեղով հիվանդների վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am