Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի վարչապետն ընդունել է ֆրանսիացի մի խումբ գործիչների

Արցախի վարչապետն ընդունել է ֆրանսիացի մի խումբ գործիչների

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է «Էսպեէֆա» բարեգործական կազմակերպության անդամներին և Փարիզի ու Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի պատվիրակություններին՝ բարերար Ժաք Մաթոսյանի և «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հարությունյանը կարևորել է ֆրանսահայերի ու ֆրանսիացի գործիչների մասնակցությունը տարբեր նախագծերում և, հատկապես, շեշտել «Էսպեէֆա» կազմակերպության էական դերն Արցախի կյանքում: Կառավարության ղեկավարն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Արցախի բազմաթիվ բնակավայրեր իրենց վրա զգացել են կազմակերպության և ֆրանսահայերի աջակցության արդյունքները, ինչի համար շնորհակալ ենք բոլոր սրտացավ մարդկանց՝ թե՛ տեղացի, թե՛ սփյուռքահայ և թե՛ օտարերկրացի: Համոզված եմ, որ ձեր կազմակերպության ծրագրերը շարունակական կլինեն առաջիկայում ևս՝ ժամանակի ընթացքում ընդգրկելով ավելի շատ ոլորտներ և բնակավայրեր: Իսկ կառավարությունը միշտ պատրաստ է խորը համագործակցության ձեր ծրագրերի կյանքի կոչման ճանապարհին»:
Ա. Հարությունյանն իր երախտագիտությունն է հայտնել կազմակերպության անդամներին՝ Մարտունի քաղաքի մանկապարտեզի շենքի վերակառուցման համար և հրավիրել է նրանց ներկա գտնվել շենքի բացման արարողությանը: Վարչապետն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Ֆրանսուա Ռոշբլուանին՝ Արցախի քաղաքական և հասարակական կյանքի մեջ ունեցած ակտիվ դերակատարության համար:
Իր հերթին Ֆ. Ռոշբլուանը պատրաստակամություն է հայտնել մշտապես ներկայացնել Արցախի շահերը Ֆրանսիայում՝ հանուն արդարության և Արցախի ժողովրդի խաղաղության ու բարեկեցության:

Հանդիպումից հետո կառավարության ղեկավարը, Ֆրանսիայից ժամանած հյուրերի հետ միասին, մասնակցել է Մարտունու մանկապարտեզի վերակառուցված շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառման ժամանակ հյուրերին են ներկայացվել ֆրանսահայ և ռուսաստանահայ բարերարների համատեղ ուժերով կատարված աշխատանքները, որոնց շնորհիվ շրջկենտրոնի շուրջ 150 մանուկներ արդեն հաճախում են բարեկարգ մանկապարտեզ:

Վարչապետ Հարությունյանը, օրինակելի համարելով բարերարների նվիրումը, կատարված աշխատանքը համարել է երկարաժամկետ ներդրում Արցախի կրթության ու ժողովրդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am