Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հունգարահայ համայնքը ջանքեր կգործադրի ՀՀ-ի և Հունգարիայի հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Հունգարահայ համայնքը ջանքեր կգործադրի ՀՀ-ի և Հունգարիայի հարաբերությունների 
վերականգնման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով Հունգարիայի խորհրդարանում ելույթով հանդես է եկել հունգարահայ համայնքի խոսնակ Տոմաշ Տուրդյանը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հունգարիայի հայ ազգային ինքնավարության փոխնախագահ Ալեքս Ավանեսյանը, Տուրդյանն իր ելույթում նշել է, որ չնայած մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետևանքով Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ հարաբերությունների վատթարացմանը, հունգարահայ համայնքը ջանքեր կգործադրի այդ հարաբերությունների բարելավման համար:

Տուրդյանն իր ելույթում նաև պատմական անդրադարձ է կատարել հունգարահայ համայնքի ձևավորմանը` շեշտելով, որ հայերն այդ տարածքում բնակվում են 1000 տարուց ի վեր: Հայերի ևս մեկ ներհոսք ` գրանցվել դեպի Հունգարիա 17-րդ դարում, այնուհետև Հայոց ցեղասպանությունից հետո, ինչպես նաև 1988թ-ի երկրաշարժից հետո:

ՀՀ սպա Գուրգեն Մարգարյանին 2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում, քնած ժամանակ դաժանաբար կացնահարած ադրբեջանցուն` Ռամիլ Սաֆարովին, Հունգարիան, որտեղ ոճրագործն իր պատիժն էր կրում, 2012թ-ի օգոստոսի 31-ին արտահանձնել է Ադրբեջանին: Մարդասպանը հայրենիքում ոչ միայն ազատ է արձակվել, այլեւ հերոսացվել:

Հայաստանն այս կապակցությամբ կասեցրել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները: Սաֆարովի արտահանձնումը դատապարտող հայտարարություններով հանդես են եկել բազմաթիվ պետություններ և միջազգային կազմակերպություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am