Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Իտալիայից «Օսկար»-ի է առաջադրվել գաղթի մասին պատմող «Կրակը ծովում» վավերագրական ֆիլմը

Իտալիայից «Օսկար»-ի է առաջադրվել գաղթի մասին պատմող «Կրակը ծովում» վավերագրական ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջանֆրակո Ռոզիի «Կրակը ծովում» վավերագրական ֆիլմը, որը պատմում Է ծովով Իտալիայի Լամպեդուզա կղզի գաղթականների ժամանման մասին, Իտալիայից ամերիկյան «Օսկար» կինոմրցանակի Է առաջադրվել «օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իտալիայի կինոակադեմիան:

Կինոնկարը գլխավոր մրցանակի Է արժանացել Բեռլինի վերջին կինոփառատոնում: Ֆիլմը նաեւ ստացել Է Իտալիայում օտարերկրյա մամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակի ժյուրիի գրան-պրին: 

Բացի այդ, Ռոզին 2013 թվականի Վենետիկի կինոփառատոնի  «Ոսկե առյուծի» դափնեկիրն Է նախորդ աշխատանքի՝ «Հռոմի սրբազան օղակապտույտը» ֆիլմի համար: «Օսկարի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա եկող տարվա փետրվարի 26-ին: Որպես կանոն, դրանից մեկ ամիս առաջ հայտարարվում Է անվանակարգորդների «համառոտ ցուցակը», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am