Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԵԱՏՄ-ն եւ Չիլին քննարկում են ազատ առեւտրի գոտու ստեղծման հարցը

ԵԱՏՄ-ն եւ Չիլին քննարկում են ազատ առեւտրի գոտու ստեղծման հարցը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության երկրները եւ Չիլիի Հանրապետությունը քննարկում են ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման հնարավորության հարցը, ներկա փուլում անհրաժեշտ Է հաշվարկել տնտեսական բոլոր հետեւանքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացման եւ մակրոԷկոնոմիկայի նախարար Տատյանա Վալովայան:

«Նախքան ազատ առեւտրի գոտու ստեղծումը պետք Է գնահատել այդ քայլի տնտեսական հետեւանքները: Ներկայում կողմերը դեռեւս պատրաստ չեն գնահատել տնտեսական այդ հետեւանքները, դրա համար շատ լուրջ աշխատանք Է պահանջվում, այդ թվում եւ առեւտրատնտեսական դիսբալանսի որոշակի շտկման ուղղությամբ: Բայց այսօր ԵԱՏՀ-ում ԱԱԳ-ի ձեւավորման համար պատասխանատու գործընկերները չիլիացի գործընկերների հետ պրոֆիլային սեմինար են անցկացնում փորձի փոխանակման շուրջ եւ այդ աշխատանքի ընթացքում հնարավոր կլինի որոշել՝ շարժվելու ենք մենք արդյոք այդ ուղղությամբ»,-ասել Է Վալովայան՝ ամփոփելով ԵԱՏՀ-ի եւ Չիլիի կառավարության միջեւ փոխգործակցության համատեղ հանձնաժողովի նիստի արդյունքները:

Նրա խոսքով՝ այսօր փոխադարձ առեւտրի դինամիկան դրական Է, բայց միեւնույն ժամանակ Էական դիսբալանս Է նկատվում. Չիլին գործնականում տասն անգամ ավելի շատ Է արտահանում, քան գնում Է ԵԱՏՄ-ի պետություններից:

Վալովայան հավելել Է, որ ԱԱԳ-ի ստեղծման թեման չիլիական կողմն արդեն վաղուց Է արծարծում, դրանում շահագրգռված են նաեւ ռուս արտահանողներից շատերը: «Դա շատ լուրջ, պատասխանատու որոշում Է, որը միշտ ընդունվում Է բոլոր հինգ պետությունների կողմից, եր դրա համար պետք Է ստեղծվեն անհրաժեշտ բոլոր պայմանները»,-ասել Է նախարարը:

Նա ճշտել Է, որ համատեղ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա եկող տարի Չիլիում, եւ այնտեղ կմեկնեն ԵԱՏՄ-ի երկրների բիզնեսի ներկայացուցիչները՝ ներկայացնելու իրենց հնարավորությունները:

Իր հերթին Չիլիիի արտաքին գործերի նախարարի՝ առեւտրի հարցերով տեղակալ Անդրես Ռեբոլիեդոն ընդգծել Է, որ երկրում ակտիվորեն զարգանում Է գյուղատնտեսությունը, ինչի կապակցությամբ հանրապետության կառավարությունը շահագրգռված Է ԵԱՏՄ-ի երկրներից պարարտանյութերի, տեխնոլոգիաների, մեքենաշինության ապրանքների եւ ավտոմեքենաների ներկրում ավելացնելու հարցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am