Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Լավրովն Արեւմուտքին մեղադրել Է Սիրիային վերաբերող հանձնառությունները չկատարելու մեջ

Լավրովն Արեւմուտքին մեղադրել Է Սիրիային վերաբերող հանձնառությունները չկատարելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, չի կատարում Սիրիայի վերաբերյալ հանձնառությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ցանկանում Է ուշադրությունը շեղել Դեր Զորի շրջանում Սիրիայի կառավարական  զորքերի դիրքերին միջազգային կոալիցիայի հարվածներից: 

Ըստ որում նախարարը նշել Է, որ կոալիցիան հարվածներ Է հասցնում միայն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դիքերին, եւ ձեռք չի տալիս «Ջեբհաթ ան Նուսրայի» զինյալներին՝ «Ալ Քաիդայի» սիրիական ստորաբաժանմանը:

ԱՄՆ-ը փորձում Է Ռուսաստանի վրա բարդել այն բանի ամբողջ պատասխանատվությունը, ինչ տեղի Է ունենում Սիրիայում, հայտարարել Է Լավրովը՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի ԱԽ-ի վերջին նիստում ամերիկյան կողմի արած հայտարարությունը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 25-ին անցկացրել Է իր թվով 7777-րդ նիստը՝ այն նվիրելով Սիրիայի Հալեպ քաղաքի իրադրությանը, որտեղ կառավարական զորքերը գործողություն են իրականացնում զինված խմբավորումների դեմ: Արտահերթ հանդիպում գումարած Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան իրենց ելույթներում մեղադրանքներ են հնչեցրել Դամասկոսի եւ Մոսկվայի հասցեին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am