Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գդինյայի կինոփառատոնում «Ոսկե առյուծն» ստացել Է լեհ նկարչի մասին պատմող ժապավենը

Գդինյայի կինոփառատոնում «Ոսկե առյուծն» ստացել Է լեհ նկարչի մասին պատմող ժապավենը

Լեհաստանի հյուսիսի Գդինյա քաղաքում հանգստյան օրերին ավարտվել Է 41-րդ կինոփառատոնը, որի լավագույն ֆիլմ Է ճանաչվել 32-ամյա ռեժիսոր Յան Մատուշինսկիի «Վերջին ընտանիքը» կենսագրական ժապավենը, որը պատմում Է լեհ նկարիչ Զջիսլավ Բեկսինսկիի կյանքի մասին: Փառատոնի բարձրագույն պարգեւը՝ «Ոսկե առյուծ» արձանիկն, ստացած կինոնկարում ներկայացվում են նկարչի հարաբերությունները իր կնոջ՝ Զոֆյայի եւ որդու՝Տոմաշի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   

«Արծաթե առյուծը» բաժին Է հասել Մացեյ Պեշիցայի «Ես մարդասպան եմ» ֆիլմին: «Պլատինե առյուծը», որը Գդինյայում հանձնում են ամբողջ ստեղծագործական գործունեության, այլ ոչ թե ինչ-որ առանձին կինոնկարի համար, ստացել Է ռեժիսոր Յանուշ Մաեւսկին:   

Վոյցեխ Սմաժովսկիի «Վոլին» կինոնկարը, որը համարվում Էր փառատոնի ֆավորիտը, պարգեւ Է ստացել սոսկ լավագույն դերասանական դեբյուտի համար: Դրա դափնեկիրը՝ դերասանուհի Միխալինա Լաբաչը, վոլինյան սպանդի վերաբերյալ Լեհաստանի կինեմատոգրաֆի պատմության մեջ առաջին ֆիլմում խաղացել Է երիտասարդ լեհուհու գլխավոր դերը, որի կյանքը կործանվել Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամամանակ ուկրաինացի ազգայնականների գազանությունների պատճառով: 

Գդինյայի փառատոնը Լեհաստանի գլխավոր կինոստուգատեսն Է: Բալթիկ ծովի ափին գտնվող քաղաքում այն տեղի Է ունենում ամեն տարի՝ իր հյուրերին ցուցադրելով լեհական կինեմատոգրաֆի նորույթները եւ ընտրելով տեղացի ռեժիսորների լավագույն կինոժապավենները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am