ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը կմեկնի Մինսկ
11:48, 26 Սեպտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Զինված ուժերի Ռադիացիոն, քիմիական կենսաբանական պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ Վարդան Նշանյանի գլխավորած աշխատանքային խումբը սեպտեմբերի 26-28-ը Մինսկում կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ոլորտի համագործակցության հարցերի քննարկմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում