ԱԳ նախարարը Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչներին ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման ջանքերը
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչներին` կառույցի քաղաքական հարցերով գործադիր տնօրեն Ջեյսոն Իսակսոնի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունները, մի շարք տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները։
Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումն առաջ մղելու ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ջանքերի մասին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում