Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Օլանդը կոչ է արել փակել Կալեում փախստականների ճամբարը

Օլանդը կոչ է արել փակել Կալեում փախստականների ճամբարը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը անհրաժեշտ է համարել փակել Կալեում տեղակայված փախստականների ճամբարը եւ ուղարկել փախստականներին հատուկ կեցավայրեր: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը:

«Նմանատիպ ճամբար չպետք է լինի Ֆրանսիայում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը Տուր քաղաք այցելության ժամանակ:

Նա հայտարարել է, որ Կալեում ապաստանած 9000 հոգին առաջիկա շաբաթվա ընթացքում կարող են ապաստանել ժամանակավոր կացարաններում:

Նա նշել է, որ ժամանակավոր կացարաններից յուրաքանչյուրում կարող է տեղավորվել 40-50 փախստական` չորս ամսով, քանի դեռ Ֆրանսիայի իշխանություններն ուսումնասիրում են վերջիններիս գործերը:

Արեւմտյան լրատվամիջոցները նշել են, որ սեպտեմբերին Կալեի ճամբարում ապրող բնակիչների թիվը հասել էր 10 հազարի: Անցյալ տարվա ընթացքում նրանցից ժամանակավոր կացարաններ են տեղափոխվել 5000-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am