Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Նալբադյանը Պորտուգալիայի արտգործնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հարցը

Նալբադյանը Պորտուգալիայի արտգործնախարարի հետ քննարկել է երկկողմ 
հարաբերությունների զարգացման հարցը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Պորտուգալիայի արտգործնախարար Ավգուստո Սանթոս Սիլվայի հետ:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:


Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, կարևորվեց քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։ Հանդիպմանն անդրադարձ արվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացմանը: 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am