Միշել Տեմերը կստանձնի Բրազիլիայի նախագահի պաշտոնը
21:50, 31 Օգոստոս 2016
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի Սենատի նախագահ Ռենան Կալեյրոսը հրավիրել է Կոնգրեսի հանդիսավոր նիստ, որպեսզի երկրի նախագահի պաշտոնում հաստատվի Միշել Տեմերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է Globo-ն:
Տեմերը Բրազիլիան կնախագահի մինչ 2018 թվականի վերջ` Դիմլա Ռուսսեֆֆի լիազորությունների դադարեցման ժամանակահատվածում:
2018-ին տեղի կունենան նախագահական նոր ընտրություններ:
Օգոստոսի 31-ին Բրազիլիայի Սենատը կողմ է քվեարկել նախագահ Ռուսսեֆֆի իմպիչմենտի օգտին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում