Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Էրեբունի-Երևան»-ը պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետը հանձնարարականներ է տվել

«Էրեբունի-Երևան»-ը պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետը 
հանձնարարականներ է տվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հիմնադրման 2798-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումները կկազմակերպվեն 2016 թվականի հոկտեմբերի 8-ին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության egov.am կայքում:

Միջոցառումները պատշաճ կարգով կազմակերպելու նպատակով՝ ՀՀ մշակույթի նախարարին հանձնարարվել է Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված տոնական միջոցառումների ծրագրին համապատասխան աջակցել մշակութային միջոցառումների իրականացմանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ ապահովել էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը միջոցառումների անցկացման վայրերում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին և ՀՀ ոստիկանության պետին՝ միջոցառումների ընթացքում ապահովել դրանց անցկացման անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am