Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իտալիայում երկրաշարժից հետո գրանցվել են 3 հազար հետցնցումներ

Իտալիայում երկրաշարժից հետո գրանցվել են 3 հազար հետցնցումներ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի կենտրոնական մասում լույս օգոստոսի 24-ի գիշերը տեղի ունեցած առաջին ավերիչ ստորգետնյա ցնցումից հետո անցած մեկ շաբաթվա ընթացքում երկրաշարժի գոտում գրանցվել են երկրի մակերեւույթի՝ տարբեր ուժգնության ավելի քան 3 հազար տատանումներ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 31-ին հայտնել Է Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտը (Ingv):

Ընդամենն իտալացի սեյսմոլոգներն արդեն գրանցել են 3001 հետցնցում, այդ թվում՝ 3,0-ից մինչեւ 4,0 մագնիտուդով 133 ցնցում, ինչպես նաեւ 4,0-ից մինչեւ 5,0 մագնիտուդով 12 ցնցում: 5,0-ից բարձր մագնիտուդով սեյսմիկ ցնցում տեղի Է ունեցել ընդամենը մեկ անգամ: Հետցնցումների հետեւանքով քանիս գրանցվել են նոր ավերածություններ, սակայն դրանցից մարդիկ չեն զոհվել:

La Stampa թերթը օգոստոսի 30-ին գրել Է, որ Իտալիայի շենքերի ու շինությունների գրեթե կեսը, որոնցում 21,5 մլն մարդ Է ապրում, գտնվում Է «շատ բարձր կամ բավականին բարձր» (1-ին եւ 2-րդ գոտիներ) սեյսմիկ ռիսկի շրջաններում: Հրատարակությունը վկայակոչում Է Ինժեներների ազգային խորհրդի զեկույցը, որը հրապարակվել Է լույս օգոստոսի 24-ի գիշերը Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից մի քանի շաբաթ առաջ:

Վերջին տվյալների համաձայն, տարերքի զոհ Է դարձել 293 մարդ, շուրջ 400-ը տուժել են, եւ գրեթե 3 հազար բնակիչներ անօթեւան են մնացել:  

Փաստաթղթում, մասնավորապես, նշվում Է, որ բարձր ռիսկի գոտիներում շենքերի անվտանգությունն ապահովելու համար պահանջվում Է շուրջ 36 մլրդ եվրո, եւ դրա համար կարող Է պահանջվել մի քանի տասնամյակ, բայց այդ ժամանակաշրջանում Ապենիններում կարող են տեղի ունենալ այլ ուժեղ երկրաշարժեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am