Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունն ամռանը տոնական տրամադրություն է պարգևել երևանցիներին

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունն ամռանը տոնական տրամադրություն է 
պարգևել երևանցիներին

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունն ամառն անցկացնում է Երևանի տարբեր անկյուններում կազմակերպելով տոնական միջոցառումներ և օգնելով հաղթահարել շոգը աշխարհում հայտնի զովացուցիչ ըմպելիքով: Օգոստոսի 5-ից Ընկերությունը «Կոկա-Կոլա» ըմպելիքներ է բաժանում և ներկայացումներ կազմակերպում մայրաքաղաքում: Այս ընթացքում Երևանի ամենամարդաշատ վայրերում անցորդները հնարավորություն ունեն դիտել ժամանակակից պարային կատարումներ և անվճար վայելել «Կոկա-Կոլա» զովացուցիչը՝ հարմարավետ, բարակ թիթեղյա տարաներով: Այս նոր փաթեթավորումը, որը «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը վերջերս է ներկայացրել Հայաստանում, հատկապես նախատեսված է քայլելիս ըմպելու համար:

«Մեծապես կարևորում ենք մեր սպառողների նախասիրություններն ու միշտ դրանք հաշվի առնում մեր ապրանքատեսականին ընդլայնելիս: 250 մլ տարողունակությամբ ավելի բարակ թիթեղյա տարան թույլ է տալիս սպառողներին գնել իրենց սիրելի ըմպելիքը ավելի հարմարավետ փաթեթավորմամբ և մատչելի գնով: Այն հատկապես հարմար է շարժման ընթացքում ըմպելու համար, ինչը կարծում ենք մեծապես կգնահատեն մեր ավելի երիտասարդ՝ ակտիվ և դինամիկ սպառողները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է  «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովան:

Ընկերությունը կշարունակի մինչև սեպտեմբերի 2-ը տոնական տրամադրություն պարգևել երևանցիներին՝ ամռան ավարտը նշելով զովացնող «Կոկա-Կոլա» ըմպելիքով:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը «Կոկա-Կոլա Հելլենիկ» խմբի հայաստանյան մասնաճյուղն է: Մեր երկրում այն գործում է 1996-ից՝ լինելով «Կոկա-Կոլա» Ընկերության զովացուցիչների լիազորված միակ շշալցնողը: Ընկերության տեսականին ներառում է «Կոկա-Կոլա», «Կոկա-Կոլա Զերո», «Ֆանտա», «Սպրայտ», «Բոնակուա», «Բըրն», «Փաուրեիդ», նաև «Նեսթի», «Դոբրի», «Ռիչ», և «Շվեփս» ըմպելիքները:

«Կոկա-Կոլա Հելլենիկ» խումբն աշխարհում «Կոկա-Կոլա» Ընկերության արտադրանքի խոշորագույն շշալցնողներից է։ 28 երկրում գործունեություն ծավալող ընկերության 68 գործարանը սպասարկում է ավելի քան 593 մլն մարդու։ Ընկերությունը տարիներ շարունակ ընդգրկված է Դոու Ջոնսի կայուն զարգացման հայտնի ինդեքսում: 2015-ին այն ըմպելիքների արտադրության ոլորտում Եվրոպայում ու աշխարհում լավագույնն է ճանաչվել՝ երկու տարի շարունակ պահպանելով առաջատարի դիրքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am