Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում

Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ 
հակամարտության հարցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում ճապոնացի վայելչագրողների աշխատանքների ցուցադրությունից հետո լրագրողների հետ հանդիպմանն նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը: «Մենք ակնկալում ենք, որ Ճապոնիան այսուհետև ևս ըմբռնողական մոտեցում կունենա և աջակցություն կհայտնի Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի բոլոր ուղղություններով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ֆարմանյանը:

Սամվել Ֆարմանյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի բարեկամ ժողովրդին և կառավարությանը Հայաստանի անկախությունից ի վեր տրամադրած կես միլիարդ դոլարը գերազանցող ուղղակի աջակցության համար, Հայաստանում բարեփոխումների իրականացմանը ցուցաբերած ահռելի աջակցության համար, քննարկման օրակարգում դրված մի քանի առանցքային ծրագրերի շուրջ դրական տրամադրվածության համար:

Ամփոփելով խոսքը՝ Սամվել Ֆարմանյանը նշեց, որ հայ և ճապոնացի ժողովուրդները ունեն մի շարք ընդհանրություններ: «Մեր երկրները ունեն ընդհանրություններ՝ կապված  և պատմաաշխարհագրական միջավայրի, պատմության ընթացքում եղած տարատեսակ մարտահրավերների, դրանց հաղթահարման գործում ունեցած սակավ ռեսուրսների, մարդկային ռեսուրսին ապավինելու կարողության հետ: Այս ամենը շատ կարևոր հիմք է մեր բարեկամության համար: Մենք շատ ուրախ ենք նկատել, որ ընդամենը մի քանի տարվա մեջ հայ-ճապոնական հարաբերությունները նշանակալի առաջընթաց են ապրել»,- եզրափակեց պատգամավորը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am