Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ուրուգվայում ԼՂ խնդրին նվիրված ֆորում կկազմակերպվի

Ուրուգվայում ԼՂ խնդրին նվիրված ֆորում կկազմակերպվի

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 25-ամյակի առիթով սեպտեմբերի 2-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Արցախին նվիրված ֆորում կկազմակերպվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով prensaarmenia.com.ar-ը, միջոցառումը կազմակերպվում է Ուրուգվայի հայ ազգային կոմիտեի կողմից: «Ուրուգվայում Լեռնային Ղարաբաղին նվիրված ֆորումը կմիավորի հասարակական ակտիվիստներին, ակադեմիականներին և օրենսդիրներին, ում նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը, որը սպառնում է ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությանը»,- նշված է կոմիտեի հայտարարության մեջ:

Ակնկալվում է, որ ֆորումին ներկա կգտնվի նաև ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ով ներկաների համար կընթերցի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը:

Ֆորումին կմասնակցեն նաև Ուրուգվայի սենատորներ Ռաֆայել Միշելինին, Ռուբեն Մարտինես Ուելմոն (վերջին երկուսն Արցախ այցելելու համար Ադրբեջանի սև ցուցակում են), պատգամավորներ Դանիել Ռադիոն, Սուսաննա Պերեյրան, Պաբլո Աբդալան, Բելելա Հերարան (Ուրուգվայի արտաքին գործերի նախկին փոխնախարար), ինչպես նաև պատմաբան Ժերարդո Կաետանոն և մարդու իրավունքների մասնագետ Օսկար Լոպես Գոլդարացենան:  

«Հարավամերիկյան տարածաշրջանի կողմից սա մի ներդրում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման փնտրտուքների հարցում»,- ասել է Ուրուգվայի հայ ազգային կոմիտեի նախագահ Ալֆոնսո Թաբաքյանը` հավելելով, որ Ուրուգվայի ժողովրդի ժողովրդավարական բնույթն է հենց հնարավորություն տալիս հասկանալու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարն ու ճանաչելու վերջինիս ինքնիշխանությունը, ինչի վկայությունն է նաև 2015թ-ի հունվարի 4-ի Ուրուգվայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որով կոչ է արվում միջազգայնորեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am