Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ինդոնեզիայի իշխանությունները հավաստել են, որ Ճավայի հնաբնակը 145 տարեկան Է

Ինդոնեզիայի իշխանությունները հավաստել են, որ Ճավայի հնաբնակը 145 տարեկան Է

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Ճավա գլխավոր կղզու Սրագենի շրջանի Բնակչության հաշվառման եւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչությունը (Disdukcapil) հավաստել Է տեղի բնակիչ Սոդիմեջոյին ինքնության ներքին հավաստագիր տալու իսկությունը, որտեղ նշված Է, որ նա ծնվել Է 1870 թականի դեկտեմբերի 31-ին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին հայտնել Է Tribunnews.com նորությունների ինտերնետ-պորտալը:  

«Գոթո պապիկի (Mbah Gotho – Սոդիմեջոյին սովորաբար այսպես են կոչում համագյուղացիները) վկայականում նշված տվյաները Disdukcapil-ի կողմից հաստատված են որպես ստույգ, այլ ոչ թե սարքված»,- ընդգծել Է պորտալը:  Սոդիմեջոյի տարիքի մասին անցյալ շաբաթ հաղորդել են Մեծ Բրիտանիայի զանգվածային լրատվամիջոցները՝ նրան համարելով մոլորակի ամենածեր բնակիչը:

«Առայժմ պարզ չԷ՝ նա (պաշտոնապես) կգրանցվի արդյոք այդ կարգավիճակում, քանի որ փաստաթղթի տվյալները դեռ չեն ստուգվել անկախ փորձագետների կողմից»,- նշում Է Mirror հրատարակությունը: 

Մեծ Բրիտանիայի զանգվածային լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ «Գոթո պապիկը» թաղել Է տասը եղբայրներին, չորս կանանց եւ իր բոլոր երեխաներին: Այժմ նույնիսկ նրա թոռներն են արդեն ինքնուրույն, եւ իր համար նպատակ չի մնացել կյանքում, որից ինքը, սեփական խոսքով՝ հոգնել Է: Սակայն տակավին 1992 թվականին գերեզմանատանը Սոդիմեջոյի համար պատրաստված տեղը, նրա թոռան խոսքով, դեռ դատարկ Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am