Ինդոնեզիայի իշխանությունները հավաստել են, որ Ճավայի հնաբնակը 145 տարեկան Է
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Ճավա գլխավոր կղզու Սրագենի շրջանի Բնակչության հաշվառման եւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչությունը (Disdukcapil) հավաստել Է տեղի բնակիչ Սոդիմեջոյին ինքնության ներքին հավաստագիր տալու իսկությունը, որտեղ նշված Է, որ նա ծնվել Է 1870 թականի դեկտեմբերի 31-ին:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին հայտնել Է Tribunnews.com նորությունների ինտերնետ-պորտալը:
«Գոթո պապիկի (Mbah Gotho – Սոդիմեջոյին սովորաբար այսպես են կոչում համագյուղացիները) վկայականում նշված տվյաները Disdukcapil-ի կողմից հաստատված են որպես ստույգ, այլ ոչ թե սարքված»,- ընդգծել Է պորտալը: Սոդիմեջոյի տարիքի մասին անցյալ շաբաթ հաղորդել են Մեծ Բրիտանիայի զանգվածային լրատվամիջոցները՝ նրան համարելով մոլորակի ամենածեր բնակիչը:
«Առայժմ պարզ չԷ՝ նա (պաշտոնապես) կգրանցվի արդյոք այդ կարգավիճակում, քանի որ փաստաթղթի տվյալները դեռ չեն ստուգվել անկախ փորձագետների կողմից»,- նշում Է Mirror հրատարակությունը:
Մեծ Բրիտանիայի զանգվածային լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ «Գոթո պապիկը» թաղել Է տասը եղբայրներին, չորս կանանց եւ իր բոլոր երեխաներին: Այժմ նույնիսկ նրա թոռներն են արդեն ինքնուրույն, եւ իր համար նպատակ չի մնացել կյանքում, որից ինքը, սեփական խոսքով՝ հոգնել Է: Սակայն տակավին 1992 թվականին գերեզմանատանը Սոդիմեջոյի համար պատրաստված տեղը, նրա թոռան խոսքով, դեռ դատարկ Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում