Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Երևանում ձերբակալված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը կվերադառնա Ռուսաստան

Երևանում ձերբակալված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը կվերադառնա Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահների կողմից ձերբակալված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը օգոստոսի 31-ին կվերադառնա Ռուսաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, Միրոնովի փաստաբան Կարեն Ներսիսյանն ասել է, որ նա դեռ Երևանում է: «Նրա տոմսն օգոստոսի 31-ի համար է»,- ասել է Ներսիսյանը:

Նա հավելել է, որ Հայաստանի իրավապահ մարմինները Միրոնովին դեռևս չեն կանչել դատախազություն. «Այսօր նա կգնա Ռուսաստանի դեսպանատուն, սակայն դատախազություն նրան դեռևս չեն կանչել»:

Կարեն Ներսիսյանը նաև ասել է, որ Սերգեյ Միրոնովը կարող է հանգիստ լքել Հայաստանը, քանի որ դատարանը նրան կալանավորելու որոշում չի կայացրել, և նա ազատ է իր գործողություններում:

Օգոստոսի 26-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Սերգեյ Միրոնովը, որը 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից ԱՄՆ քր. օր.-ի 18-րդ գլխի 371-րդ և 3155-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու նախնական համաձայնություն/, 22-րդ գլխի 2778-րդ «b» կետի 2-րդ մասի և «c» կետի, 18-րդ գլխի 2-րդ և 3551-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի խախտման փորձ/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «h» և «a» կետերի և 3551-րդ հոդ. /փողերի լվացման նախնական համաձայնություն/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «a» կետի 2-րդ մասի և 3551-րդ հոդ /փողերի լվացում/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար: Խափանման միջոցը՝ կալանք: 

Օգոստոսի 29-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է  ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին  կալանավորելու վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդությունը: Նա դատարանի դահլիճից ազատ է արձակվել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am