Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հնդկաստանում հեղեղումը գերազանցել Է բոլոր ռեկորդները

Հնդկաստանում հեղեղումը գերազանցել Է բոլոր ռեկորդները

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում Գանգես գետի վարարումից առաջացած հեղեղումը գերազանցել Է ջրի մակարդակի՝ նախորդ տարիների ռեկորդները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Երկրի հյուսիսում՝ Փանթայում (Բիհարի նահանգի մայրաքաղաք), ջրի մակարդակը հասել Է 50,52 մետրի (1994 թվականի 50,27 մետրի համեմատությամբ), ռեկորդային են նաեւ ցուցանիշները Ութար Փրադեշի նահանգում:

Այս տարի Հնդկաստանում հեղեղումներն արդեն ավելի քան 150 մարդու կյանք են խլել, հազարավորները մնացել են անօթեւան:      

Աշխարհում մեծությամբ երրորդ գետն ամեն տարի անձրեւների սեզոնին վարարում Է: Փորձագետներից ոմանք հեղեղումների պատճառ են համարում տիղմը, որը բերում են Գանգեսի ջրերը: Նրանց կարծիքով՝ տիղմը քանդում Է ափերը, եւ ջուրն անարգել իր տակ Է առնում գետի հարակից բնակավայրերը եւ գյուղատնտեսական հանդակները:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am