Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ավարտվել է «Աբու Դաբի» միջազգային շախմատային մրցաշարը

Ավարտվել է «Աբու Դաբի»  միջազգային շախմատային մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 30  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտվել է  «Աբու-Դաբի»  միջազգային շախմատային փառատոնը: Մրցաշարի հաղթող  է դարձել  Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Դմիտրի Անդրեյկինը, ով 9-ը հնարավորից վաստակել է  7,5 միավոր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:

Զավեն Անդրիասյանը վաստակել է  6 միավոր և կիսել է 10-22-րդ հորիզոնականները: Բրազիլիան ներկայացնող մեր հայրենակից Գրիգոր-Սևակ Մխիթարյանը վաստակել է  5,5, իսկ Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են  5-ական միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am