Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Եվրոպան շահագրգռված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուտափույթ չեղարկմամբ. Օլանդ

Եվրոպան շահագրգռված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուտափույթ չեղարկմամբ. Օլանդ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան եւ ամբողջ Եվրոպան Ռուսաստանի հետ հավասարապես շահագրգռված են հնարավորինս շուտ դուրս գալ պատժամիջոցների ռեժիմից եւ նորմալացնել հարաբերությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ելույթ ունենալով ֆրանսիացի դեսպանների՝ Փարիզում անցկացվող ամենամյա խորհրդակցության ժամանակ:

«Մենք բոլորս շահագրգռված ենք՝ որքան կարելի Է շուտ եւ լավագույն կերպով դուրս գալ պատժամիջոցների ռեժիմից»,-ասել Է նա:

Ինչպես ընդգծել Է Օլանդը, հարաբերությունների ներկայիս սառեցումից տուժում են երկու կողմերը: «Դա բարձր գին ունի եւ դժվարացնում Է երկխոսությունը»,-խոստովանել Է նախագահը:

Ֆրանսիան, նշել Է նա, միշտ հիշում Է Ռուսաստանի հետ  փոխհարաբերությունների հատուկ բնույթի մասին, ինչը պայմանավորված Է բազմադարյա պատմությամբ: «Այսօր գոյություն ունեն բազմաթիվ վկայություններ, որոնք հիմնավորում են, որ մենք կարող ենք դրանք պահպանել նաեւ այսօր: Ֆրանսիան, իր կողմից, հնարավոր ամեն ինչ անում Է, բայց նաեւ Ռուսաստանը պետք իր դերը խաղա, ինչպես Ուկրաինայում, այնպես Էլ Սիրիայում, այդ ճգնաժամերը կարգավորելու համար»,-հավելել Է Ֆրանսիայի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am