Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Արամ Մանուկյանի վիրահատությունն անցել է առանց բարդությունների

Արամ Մանուկյանի վիրահատությունն անցել է առանց բարդությունների

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամ Արամ Մանուկյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, բարդություններ չեն եղել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արամ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը:

«Բժշկի հետ եմ խոսել, նա ասել է, որ խնդիրներ չկան, ոտքի ոսկորների համադրությունը նորմալ իրականացվել է: Ոսկորների կպչողականությունը նորմալ ընթանում է: Ոսկորի վիրահատությունն արդեն ավարտվել է, քիչ անց կավարտեն մկանային կարերը»,- ասաց Բաղդասարյանը:

Նա ենթադրեց, որ Արամ Մանուկյանը վիրահատությունից հետո մի քանի օր կմնա «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որից հետո նրան կտեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց: «Այսօր կամ վաղը դեռ վաղ է խոսել այն մասին, որ Արամը կքայլի, բայց մոտ ապագայում հույս ունեմ, որ նա կքայլի»,- նշեց փաստաբանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am