Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ճապոնիայում թայֆունի պատճառով հանձնարարվել է տարհանել 150 հազար մարդու

Ճապոնիայում թայֆունի պատճառով հանձնարարվել է տարհանել 150 հազար մարդու

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի հինգ պրեֆեկտուրաներում ավելի քան 150 հազար մարդ տարհանվելու հանձնարարություն Է ստացել «Լայոնռոկ» թայֆունի մոտենալու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NHK հեռուստաընկերությունը:

Թայֆունը, որը, ճապոնական դասակարգմամբ, կրում Է 10 կարգային համարը, մոտենում Է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ծովափին՝ Ճապոնիայի հիմնական կղզու՝ Հոնսյուի արեւելյան ափի շրջանում: Թայֆունը կընդգրկի կղզու հինգ հյուսիսային պրեֆեկտուրաները՝ Միյագին, Իվատեն, Յամագատան, Ֆուկուսիման, Աոմորին:

Օդերեւութաբանները թայֆունը գնահատում են՝ շատ ուժեղ: Քամու արագությունը հասնում Է վայրկյանում 35 մետրի, պոռթկումների դեպքում՝ 50 մետրի: Թայֆունը դեպի հյուսիս-արեւմուտք Է շարժվում ժամում 40 կիլոմետր արագությամբ: Այն ուղեկցվում Է սաստիկ քամիով եւ տեղատարափ անձրեւներով: Օդերեւութաբանները նախազգուշացնում են սողանքների ու գետերի վարարման վտանգի մասին: Ինչպես սպասվում Է, առաջիկա օրվա ընթացքում Հոնսյու կղզու հյուսիսում կգրանցվեն մինչեւ 250 միլիմետր, Հոկայդոյում՝ մինչեւ 200 միլիմետր տեղումներ:

Ավելի քան հարյուր ավիաչվերթ Է չեղարկվել Հոնսյու կղզու եւ Հոկայդո կղզու հյուսիսի ուղղությամբ: Միյագի պրեֆեկտուրայում, որտեղ արդեն մոլեգնում Է սաստիկ քամին, դրա արագությունը հասել Է վայրկյանում 30,9 մետրի, հեղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AFP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am