Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ամերիկյան Inovio ընկերությունը Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներ Է սկսել

Ամերիկյան Inovio ընկերությունը Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներ Է սկսել

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Inovio ընկերությունը Զիկա վիրուսի դեմ պայքարի շրջանակներում օգոստոսի 29-ին Պուերտո Ռիկոյում պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ Է սկսել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պատվաստանյութը, որն ստացել Է GLS-5700 նշումը, կփորձարկվի 160 հիվանդների վրա: Ինչպես հայտնել Է ընկերության մամուլի ծառայությունը, Պուերտո Ռիկոյում «Զիկա վիրուսով վարակման մասշտաբները ձեռք են բերել զանգվածային բնույթ եւ, ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության  կենտրոնի գնահատումներով՝ տարեվերջին վիրուսով կարող Է վարակված լինել Պուերտո Ռիկոյի բնակչության ավելի քան 25 տոկոսը:

Inovio ընկերության նախագահ եւ գլխավոր կառավարիչ Ջոզեֆ Քիմի կարծիքով՝ «Պուերտո Ռիկոյում վիրուսի արագ տարածման պայմաններում պատվաստանյութի փորձարկումը հնարավորություն կընձեռի գնահատելու դրա կանխարգելիչ հատկությունները»: Եթե կլինիկական փորձարկման արդյունքները լինեն բավարարար, ապա, նրա կարծիքով՝ եկող տարի հնարավոր կլինի «առավել արդյունավետ միջոց մշակել ԱՄՆ-ի մայրցամաքային մասում վիրուսի տարածման դեմ պայքարելու համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am