ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն մտադրվել են համակարգված հարվածներ հասցնել Հալեպին
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան եւ Վաշինգտոնը Սիրիայի իրադրության կարգավորման բանակցություններում ուսումնասիրում են սեպտեմբերի կեսերին Հալեպում համատեղ գործողություն իրականացնելու հնարավորությունը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ին «Ինտերֆաքս»-ին հայտարարել Է Ժնեւի մի աղբյուր:
«Կողմերը քննարկում են մոտավորապես սեպտեմբերի կեսերից Հալեպում զինյալներին համակարգված հարվածներ հասցնելու հնարավորությունը»,- ասել Է ռուս-ամերիկյան կոնսուլտացիաներին մոտ կանգնած աղբյուրը:
Նա պարզաբանել Է, որ «այդ պահին քաղաքում եւ դրա շրջակայքում պետք Է մնացած լինեն սոսկ այն զինյալները, որոնք չեն ցանկացել վայր դնել զենքը եւ դուրս գալ Հալեպից»:
«Քաղաքում մնացած զինյալները կշրջափակվեն եւ ենթակա կլինեն ոչնչացման»,- ընդգծել Է աղբյուրը՝ չճշտելով, թե ենթադրվում Է արդյոք Սիրիայի ռազմաօդային ուժերի մասնակցությունն այդ հարվածները հասցնելուն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում