Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքների բոլոր հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքների բոլոր հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 27-28-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում այրվել է մոտ 700 քմ բուսածածկույթ, Արաբկիրի 43-րդ փողոցի տներից մեկի բակում՝ 1500 քմ, Հրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում ՝ մոտ 400 քմ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի գերեզմանատանն այրվել է մոտ 2000 քմ խոտածածկ տարածք, Արարատի մարզի Գոռավան գյուղի ավտոլվացման կետի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ մոտ 100 քմ և մոտ 5000 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում՝ 100 քմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 152-րդ կմ-ին հարակից տարածքում՝ 1000 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի հին գերեզմանատան տարածքում՝ մոտ 2000 քմ, Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի ետնամասում՝ մոտ 300 քմ, Կոտայքի մարզի Ալափարս գյուղի գերեզմանատան տարածքում՝ մոտ 5000 քմ, Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի վերջնամասում՝ մոտ 5 հա, Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի 4-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 200 քմ, Կոտայքի մարզի Արզական գյուղի տարածքում գտնվող «Երևան Ջրի պոմպակայան»-ի և հարակից տարածքներում՝ մոտ 40 հա, Աբովյան-Սևան ավտոճանապարհին` Արզնի գյուղի մոտակայքում` մոտ 2000 քմ, Լոռու մարզի Մեծ Այրում գյուղին հարակից դաշտավայրում՝ մոտ 10 հա, Աշտարակ-Օշական ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am