Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շարմազանովը չի բացառում ընտրական օրենսգրքում նոր փոփոխությունները

Շարմազանովը չի բացառում ընտրական օրենսգրքում նոր փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունները չեն հրաժարվում ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով այն հարցին, թե խոսակցություններ կան, որ իշխանությունները պատրաստվում են հրաժարվել ընտրությունների ընթացքում գրանցման գործընթացը մատնահետքերով իրականացնելու գաղափարից: «Եթե կան որոշակի խնդիրներ, ապա դրանք տեխնիկական են և իշխանությունների հետ կապ չունեն: Մենք Ազգային ժողովում իրականացրել ենք փոփոխություններ, և ես կարծում եմ, որ աշնանային նստաշրջանի ընթացքում ևս մեկ անգամ կլինեն որոշակի փոփոխություններ»,- ասաց Շարմազանովը:

Նա հավելեց, որ նոր փոփոխություններ կարող են լինել, եթե իշխող կուսակցությունը կարողանա համաձայնության գալ այլ քաղաքական ուժերի հետ: «Ես չեմ բացառում, որ ընտրական օրենասգրքի հետ կապված մենք ունենանք որոշակի առաջարկներ»,- ասաց նա:

Անդրադառնալով ստորագրված ընտրական ցուցակների հրապարակման վերաբերյալ հարցին՝ Շարմազանովն ընդգծեց, որ դրա հետ կապված իր կարծիքն արտահայտել է, և այդ կարծիքը չի փոխվել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am