Պուտինն Էդվարդ Նալբանդյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով
19:25, 26 Օգոստոս 2016
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ նախագահի հրամանագրի մեջ նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարար պարգևատրվում է. «Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում մեծ ներդրման համար»:
Նույն պարգևով են պարգևատրվել նաև Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի նախագահ Չժան Դեցզյանը, Լաոսի ժողովրավարական դեմոկրատական հանրապետության Ազգային ժողովի նախագահ Պանի Յաթխոտուին, այլք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում