Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Իսպանական Նավարայում հրդեհը շուրջ 2,5 հազար հեկտար տարածք է ընդգրկել

Իսպանական Նավարայում հրդեհը շուրջ 2,5 հազար հեկտար տարածք է ընդգրկել

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հզոր հրդեհ Է բռնկել Իսպանիայի Նավարայի ինքնավար հանրակցությունում. այրվում են 2300-ից մինչեւ 2600 հեկտար տարածքներ, հիմնականում չոր խոտ եւ թփուտներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Նավարայի կառավարությունը:

Հրշեջները, որոնց լույս օգոստոսի 26-ին գիշերը հաջողվել Է իրադրությունը հսկողության տակ վերցնել՝ խոչընդոտելով հրդեհի հետագա տարածմանը, հայտարարում են, որ ջերմաստիճանի բարձրանալու դեպքում հրդեհը կարող Է բռնկել նոր ուժով:

Տաֆալիի շրջանում կրակի մարմանը մասնակցում Է օդուժը, այդ թվում՝ երկկենցաղ ինքնաթիռներ:

Հրդեհը բռնկել Է օգոստոսի 25-ի ցերեկը. դրա պատճառը, ամենայն հավանականությամբ, դարձել Է չհանգրած սիգարետը, որը նետվել Է ճանապարհին: Կրակն սկսել Է արագորեն տարածվել ուժեղ քամու, բարձր ջերմաստիճանի եւ չոր բուսականության պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am