Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տեղի ունեցան շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության 7-րդ տուրի հանդիպումները

Տեղի ունեցան շախմատի  Եվրոպայի պատանեկան առաջնության 7-րդ տուրի հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Պրահայում տեղի ունեցան շախմատի  Եվրոպայի պատանեկան առաջնության 7-րդ տուրի հանդիպումները: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի շախմատային ֆեդերացիայի լրատվության բաժինը, ներկայացնում է բոլոր տարիքային խմբերի արդյունքները:

Մինչև 8 տարեկան տղաների մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մատեյ-Վալերիու Մորգիզանը, ով 7 հնարավորից վաստակել է 7 միավոր, իսկ Ռուդոլֆ Փաշիկյանը վաստակել է 5,5 միավոր և ընթանում է 5-րդ հորիզոնականում:

Մինչև 10 տարեկանների աղյուսակը գլխավորում է Ալեքսեյ Վասիլևը, ով վաստակել է 6,5 միավոր, Արսեն Դավթյանն իր ակտիվում գրանցել է 5,5, իսկ Ռոբերտ Փիլիպոսյանը՝ 5 միավոր:

Մինչև 12 տարեկան տղաների մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մամիկոն Ղարիբյանը, ով վաստակել է 6,5 միավոր:

Մինչև 14 տարեկան տղաների մրցաշարային աղյուսակը գլխավորում է 6,5 միավոր վաստակած Վյաչեսլավ Զառուբիցկին, իսկ մեր Շանթ Սարգսյանը, ով իր ակտիվում գրանցել է 5,5 միավոր, ընթանում է 3-րդ հորիզոնականում:

Մինչև 16 տարեկան տղաների մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ալեքսեյ Սորոկինը, ով վաստակել է 6 միավոր: Արամ Հակոբյանը առաջատարին զիջում է կես միավորով և ընթանում է 6-րդ հորիզոնականում:

Մինչև 18 տարեկանների մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է 6,5 միավոր վաստակած Մանուէլ Պետրոսյանը:

Աղջիկների պայքարում հաջող է խաղում մինչև 12 տարեկանների առաջնությունում հանդես եկող Մարիամ Մկրտչյանը, ով վաստակել է 5,5 միավոր և առաջատար Սիլա Չիգլարից ետ է մնում ընդամենը կես միավորով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am