Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իտալիայի կառավարությունը մտադիր է վերականգնել երկրաշարժից տուժած քաղաքները

Իտալիայի կառավարությունը մտադիր է վերականգնել երկրաշարժից տուժած քաղաքները

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի կառավարությունը՝ վարչապետ Մատեո Ռենցիի գլխավորությամբ, մտադիր Է տեսանելի ժամկետներում վերականգնել կենտրոնական Իտալիայում երկրաշարժից տուժած քաղաքները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 26-ին Corriere della Sera թերթում հրապարակված հարցազրույցում այս մասին հայտարարել Է երկրի ենթակառուցվածքի եւ տրանսպորտի նախարար Գրացիանո Դելրիոն:  

«Յուրաքանչյուր երկրաշարժ իր պատմությունն ունի, եւ ես չեմ ցանկանում դա համեմատել 2009 թվականին Ակվիլայում տեղի ունեցածի հետ: Որոշումն ընդունելու են տուժած քաղաքների քաղաքագլուխները, եւ, կարծում եմ՝ նրանք չեն ցանկանա կառուցել նոր քաղաքներ, այլ կվերականգնեն իրենցը, եւ մենք ցույց կտանք ամբողջ անհրաժեշտ օգնությունը»,- ասել Է նախարարը:    

Նա ճշտել Է, որ տարերքի հետեւանքների վերացման հետագա գործողությունների վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի արտակարգ դրության ավարտից հետո: «Խնդիրն այն Է, որ վերականգնման համար շատ ավելի ժամանակ Է պահանջվում, քան նոր քաղաքի կառուցման համար: Կարեւոր Է ամենակարճ ժամկետներում բնակչությանն ապահովել հիմնական ծառայություններով. երեխաները պետք Է ուսումնական տարվա սկզբին նստեն դպրոցական նստարաններին»,- նշել Է նախարարը: 

Մասնագետների հաշվարկներով՝ Իտալիային 360 միլիարդ եվրո Է անհրաժեշտ հին տների վերակառուցման համար՝ երկրաշարժերի պոտենցիալ ռիսկի գոտիներում անվտանգության արդի նորմաների հաշվառմամբ: Դելրիոյի խոսքով՝ «երկարաժամկետ հեռանկարում դա պետք Է արվի»: Նախարարը հայտնել Է, որ միայն 2010-ից մինչեւ 2012 թվականն ընկած ժամանակահատվածում կառավարությունը 4 միլիարդ եվրո Է ծախսել բնական համաղետների հետեւանքով քանդված շենքերի վերականգնման համար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am