Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Apple-ը սեփական սոցիալական ցանց Է մշակում

Apple-ը սեփական սոցիալական ցանց Է մշակում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունն աշխատում Է Facebook-ի, Snapchat-ի եւ Instagram-ի հիման վրա սոցիալական ցանցի համար սեփական հավելվածի վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg-ը:

Apple-ի աշխատակիցների խոսքով՝ նոր ծրագիրն օգտատերերին թույլ կտա տեսագրել եւ խմբագրել տեսահոլովակները, կիրառել զանազան ֆիլտրեր եւ արդյունքին հաղորդակից դարձնել այլ յուզերների:    

Ինչպես նշվում Է Bloomberg-ի նյութում, ձգտելով «առավելագույն օգուտ քաղել սոցցանցերի ժողովրդականությունից»՝ ընկերությունը կողմնորոշվում Է դեպի երիտասարդ օգտատերերը, որոնք օրական 30-ից մինչեւ 50 րոպե են ծախսում հանրաճանաչ հավելվածներում, որոնց թվում են Facebook-ը, Snapchat-ը եւ Instagram-ը: Բացի տեսահոլովակներով աշխատելու գործիքներից, մշակողները պատրաստվում են հավելել սոցցանցերին հատուկ մի քանի գործառույթներ: Օրինակ՝ շփման հնարավորություն տարբեր յուզերների միջեւ: «Երկու ընկերներ կկարողանան տեսնել բոլոր տեքստային հաղորդագրությունները, Էլեկտրոնային փոստը, տեսահոլովակները եւ լուսանկարները»,- հայտարարում են Apple-ում:

Դեռեւս անանուն հավելվածի մշակմանը, որի թողարկումը պլանավորվում Է 2017 թվականին, մասնակցում Է այն թիմը, որն ստեղծել Է այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Final Cut Pro-ն եւ iMovie-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am