Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սոցիալական ապահովության պետական ծառայության միջոցով հանրությանն այս տարի վճարվել է շուրջ 151 մլրդ դրամ

 Սոցիալական ապահովության պետական ծառայության միջոցով հանրությանն այս տարի 
վճարվել է շուրջ 151 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանումներում հաշվառված են  եղել 465 550 կենսաթոշակառուներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանը` հստակեցնելով, որ վերոնշյալ թվից 307449-ը տարիքային է, 129 204-ը` հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում` 10 661, արտոնյալ պայմաններով` 2 644, երկարամյա ծառայության` 823 եւ մասնակի`14 769:

Նա նշեց, որ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ ծերության նպաստ  (65 տարին լրացած, աշխատանքային ստաժ չունեցող) ստացողների թիվը կազմում է 3 768 անձ, իսկ հաշմանդամության`  49 302, կերակրողին կորցնելու դեպքում ` 12 014, իսկ խնամքի` 12 176:

«Այս տարվա առաջին կիսամյակում ծառայության միջոցով հանրությանը վճարվել են 151 մլրդ 105 մլն 511 հազար դրամի տարբեր կարգի վճարումներ, որոնք ներառում են  աշխատանքային կենսաթոշակները, ուժային մարմինների կողմից նշանակված զինվորական կենսաթոշակները, պարգեւավճարները, ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի, չաշխատող անձի մայրության նպաստ  եւ այլն: Մայրության նպաստ է նշանակվել 10 375 անձի, իսկ երեխայի միանվագ նպաստ` 19 017 անձի»,-նշեց նա: 

Արմեն Աբրահամյանը տեղեկացրեց, որ ծառայությունը տնօրինում  է պետական բյուջեի մոտ 22 տոկոսը:

«Սա բավականին բարձր ցուցանիշ է նույնիսկ առանձին կառույցի համար եւ մեծ բեռ` նման երկրի համար: Ընդհանրապես սոցիալական ոլորտին հատկացվում է 36 տոկոս, որից 22 տոկոսը մեր ծառայությանն է տրամադրվում:  Այլ հարց է, թե ինչ նոր միջոցներ պետք է ձեռնարկվեն, ինչ նոր համակարգեր պետք է ներդրվեն, որ հետագայում խնդիրներ չառաջանան»,-ասաց Արմեն Աբրահամյանը:

Նա նաեւ հստակեցրեց, որ ծառայությունը չի որոշում կենսաթոշակների չափը, այն պատասխանատու է տրամադրված գումարները քաղաքացիներին տրամադրելու համար:

«Մեր խնդիրն է մեզ տրամադրված գումարը հնարավորինս արդյունավետ կերպով քաղաքացիներին հասցնելը, այսինքն` այն, ինչ մարդուն օրենքով հասանելի է, տրամադրել նրան»,-եզրափակեց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am