Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՔԿՎ-ում քննարկում են փաստաբան Հայարփի Սարգսյանի գործելաոճի վերաբերյալ ՓՊ դիմելու հարցը

ՔԿՎ-ում քննարկում են փաստաբան Հայարփի Սարգսյանի գործելաոճի վերաբերյալ ՓՊ դիմելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունն արձագանքել է ՀՀ պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամներից Հովհաննես Հարությունյանի պահման պայմանների վերաբերյալ վերջինիս պաշտպանի հայտարարություններին:

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հաղորդագրությունն ամբողջությամբ.

«Այսօր  զանգվածային լրատվության միջոցներով հերթական ապատեղեկատվությունն է տարածվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող զինված խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանի  կողմից իր պաշտպանյալին իբր քարանձավային պայմաններում, առանց որևէ մասնագիտական բուժօգնություն և խնամք ցույց տալու պահման վերաբերյալ:

Հասկանալի է, իհարկե, երիտասարդ փաստաբանի` ցանկացած եղանակով ինքնագովազդվելու և կայանալու ձգտումը, սակայն Քրեակատարողական ծառայությունը ևս մեկ անգամ վստահեցնում է, որ հնչեցվածն ամբողջովին հերյուրանք է, և իրականության հետ որևէ աղերս չունի:

Ինչ վերաբերում է այն շահարկմանը, թե Հովհաննես Հարությունյանի վիրահատությունը դիտավորյալ է ձգձգվում, և իրենք չեն վստահում ոչ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի, ոչ էլ «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետներին, և պահանջում են իրենց կողմից առաջարկված բժշկի եզրակացությունը, ու իբր խոչընդոտվել է նրա մուտքը քրեակատարողական հիմնարկ, նշենք հետևյալը:

Հովհաննես Հարությունյանի հարազատների կողմից առաջարկված բժիշկը`Սերոբ Մխչյանը,  երեկ` 24.08.2016թ.,  այցելել է վերոնշյալ կալանավորված անձին, զննել է վերջինիս և համակարծիք եղել թե «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի, թե «Էրեբունի» ԲԿ-ի վնասվածքաբանների հետ այն հարցի շուրջ, որ Հովհաննես Հարությունյանը պատրաստ կլինի վիրահատության շուրջ 2 շաբաթ հետո:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ փաստաբանի`ստահոդ լուրեր տարածելու միջոցով հանրությանը մոլորեցնելու գործելաոճը արդեն կրում է շարունակական բնույթ, ներկայումս քննարկվում է ՀՀ փաստաբանների պալատ համապատասխան գրություն ուղարկելու հարցը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am