Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մեղրու ինքնահոս համակարգին ջրալրում ապահովելու համար հատկացվեց 15 մլն դրամ

Մեղրու ինքնահոս համակարգին ջրալրում ապահովելու համար հատկացվեց 15 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի մի շարք համայնքներում սակավաջուր ամիսներին մեխանիկական եղանակով Մեղրու ինքնահոս համակարգին ջրալրում ապահովելու նպատակով 12 պոմպակայանների և 600 գծամետր խողովակաշարի մոնտաժման աշխատանքներն իրականացնելու համար հատկացվեց 15 մլն դրամ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման  նախագիծը ներկայացրեց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը: 

«Շոգ կլիմայական պայմաններում, Մեղրի գետում ջրի ոչ բավարար առկայության պատճառով վտանգվում է մի շարք համայնքների շուրջ 480 հա հողատարածքների ոռոգումը: Այդ կապակցությամբ վերը նշված ապամոնտաժված պոմպակայանների մոնտաժման և շահագործման անհրաժեշտություն է առաջացել, ինչն էլ հողատարածքները սակավաջուր ամիսներին կապահովի ոռոգման ջրով»,- ասաց Հարությունյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am