Մեղրու ինքնահոս համակարգին ջրալրում ապահովելու համար հատկացվեց 15 մլն դրամ
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի մի շարք համայնքներում սակավաջուր ամիսներին մեխանիկական եղանակով Մեղրու ինքնահոս համակարգին ջրալրում ապահովելու նպատակով 12 պոմպակայանների և 600 գծամետր խողովակաշարի մոնտաժման աշխատանքներն իրականացնելու համար հատկացվեց 15 մլն դրամ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը:
«Շոգ կլիմայական պայմաններում, Մեղրի գետում ջրի ոչ բավարար առկայության պատճառով վտանգվում է մի շարք համայնքների շուրջ 480 հա հողատարածքների ոռոգումը: Այդ կապակցությամբ վերը նշված ապամոնտաժված պոմպակայանների մոնտաժման և շահագործման անհրաժեշտություն է առաջացել, ինչն էլ հողատարածքները սակավաջուր ամիսներին կապահովի ոռոգման ջրով»,- ասաց Հարությունյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում