Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում կապամոնտաժվեն սեյսմակայունություն չունեցող հինգ դպրոցներ և կկառուցվեն նորերը

Հայաստանում կապամոնտաժվեն սեյսմակայունություն չունեցող հինգ դպրոցներ և կկառուցվեն 
նորերը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց «Անհատույց սեփականության իրավունքով գույք հանձնելու և քանդման (ապամոնտաժման) աշխատանքներ կազմակերպելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության տնօրինության 5 դպրոցի ապամոնտաժման աշխատանքները:

ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը նշեց, որ կառավարության և Ասիական զարգացման բանկի՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում ՀՀ սեփականություն հանդիսացող մի շարք դպրոցների քանդման և նոր շենքերի կառուցման գործընթացն արժանացել է հավանության, և առկա է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համաձայնությունը գործընթացի իրականացման վերաբերյալ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչու են դպրոցը կառուցող և ապամոնտաժող ընկերությունները տարբեր և ավելացրեց, որ ճիշտ կլիներ, եթե այն ընկերությունը, որը կառուցելու է, նա էլ ապամոնտաժի դպրոցների շենքը: Աշոտ Մարկոսյանը պատասխանեց՝ մտահոգություն ունեն, որ եթե ապամոնտաժող և կառուցող ընկերությունները նույնը լինեն, ապա ապամոնտաժված գույքը հետագայում կարող են օգտագործել դպրոցի շինարարության համար:

«Անհիմն բան եք ասում»,- իր հերթին նշեց Հովիկ Աբրահամյանը:

Իր հերթին, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը  պարզաբանեց՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապամոնտաժման դիմաց ոչ թե գումար հատկացնել, այլ հենց ապամոնտաժված գույքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am