Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հիմնանորոգվում է Ճամբարակ քաղաքի առողջության կենտրոն տանող ճանապարհը

Հիմնանորոգվում է Ճամբարակ քաղաքի առողջության կենտրոն տանող ճանապարհը

ԳԱՎԱՌ, 25  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում պետբյուջեի միջոցներով սկսվել եւ ընթանում են առողջության կենտրոն տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Շինարարական աշխատանքներն իրականացվում են Գարեգին Նժդեհ եւ Տիգրան Մեծ փողոցներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Ճամբարակի ՃՇՇՁ» ընկերության  տնօրեն Արարատ Քոչարյանը, շինարարության պայմանագրային գինը կազմում է 124,5 միլիոն դրամ, հիմնանորոգման ենթակա ճանապարհի երկարությունը՝ մոտ 630 գծամետր: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հուլիսի կեսերին: Կատարվում են հողային հարթեցման, մայթերի եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ, որոնց ավարտից հետո կսկսվի ասֆալտապատումը: Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2016 թվականի հոկտեմբերի  30-ին:

Օգոստոսի 24-ին ճանապարհաշինական տեղամաս է այցելել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ  Գրիգորյանը, տեղում ծանոթացել աշխատանքների ընթացքին եւ հորդորել շինարարներին՝ սահմանված ժամկետում եւ որակով ավարտել աշխատանքները: «Ճամբարակի առողջության կենտրոն տանող հիմնական ճանապարհն անբարեկարգ էր, դժվարանցանելի, նրա բարեկարգումը՝ օրախնդիր հարց: Պետական միջոցներով արդիականացված մեր հաստատությունը բոլոր առումներով բարձրացրել է բուժսպասարկման որակը»-ներկայացրեց Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքումյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am