Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Բրյուսելցի ահաբեկիչները գործողություններ Էին պատրաստում Նիդեռլանդներում եւ Ֆրանսիայում

Բրյուսելցի ահաբեկիչները գործողություններ Էին պատրաստում Նիդեռլանդներում եւ Ֆրանսիայում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իբրահիմ եւ Խալիդ Բաքրաուի եղբայրները, որոնք մարտի 22-ին իրենց պայթեցրեցին Բրյուսելի օդանավակայանում եւ Բելգիայի մայրաքաղաքի մետրոյի «Մալբեկ» կայարանում, ահաբեկչական գործողություններ Էին պատրաստում Ֆրանսիայում, հավանաբար, ֆուտբոլի Եվրո-2016 առաջնության ժամանակ, եւ Նիդեռլանդների «Սհիպհոլ» օդանավակայանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 25-ին հայտնել Է Paris Match-ը:   

Բրյուսելն ահաբեկիչների գերակա թիրախը չի եղել, նրանք Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանում եւ մետրոյում պայթյուններ են կատարել, քանի որ շտապել են 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողության հետաքննության առաջընթացի եւ Սալահ Աբդեսլամի կալանավորման պատճառով, նշված Է հրատարակության հաղորդագրության մեջ, որը վկայակոչում Է ահաբեկիչների մահից հետո գտնված համակարգչում հայտնաբերված տվյալները: 

2015 թվականի նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաքում կատարված մի շարք ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվեց 130 մարդ, ավելի քան 350-ը վիրավորվեց: Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ հանցագործության կազմակերպիչները բնակություն Էին հաստատել Բելգիայում:

Մարտի 18-ին Բելգիայում կալանավորվել Է Սալահ Աբդեսլամը՝ Փարիզում նոյեմբերյան գրոհների գործով հիմնական կասկածյալը: Չորս օր անց Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում տեղի ունեցան մի շարք պայթյուններ, որոնց հետեւանքով զոհվեց 31 եւ վիրավորվեց 300 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը` Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am